Episodes
-
Episode #16
Our guest is Caitlin Sarian, the CEO of "Cybersecurity Girl", cyber security influencer with more than 300 000 followers on Instagram and millions of views on TikTok.
We have discussed with Caitlin many interesting themes, including how to earn people's trust, the threats associated with using the Internet, phishing attacks, their consequences and how to avoid them, women's involvement in cyber security and tech industries. We have also talked about Caitlin’s Armenian heritage, her plans to learn Armenian, and her dream of funding scholarships for Armenian girls in STEM.
Էպիզոդ 16Ահա և մեր 16-րդ փոդքասթը մեր հյուրը «Cybersecurity Girl» ընկերության գործադիր տնօրեն, կիբերանվտանգության ոլորտի ինֆլուենսեր, Instagram-ում 300 000-ից ավելի հետևորդներ, իսկ TikTok-ում միլիոնավոր դիտումներ ունեցող Քեյթլին Սարյանն է:
Քեյթլինի հետ քննարկել ենք մի շարք հետաքրքիր թեմաներ, այդ թվում՝ մարդկանց վստահությունը շահելու, համացանցից օգտվելու վտանգների, ֆիշինգային հարձակումների, դրանց հետևանքների ու դրանցից խուսափելու միջոցների, ինչպես նաև կիբերանվտանգության և տեխնոլոգիաներիոլորտում կանանց դերի մասին։
Անդրադարձել ենք նաև Քեյթլինի հայկական արմատներ ունենալուն, հայերեն սովորելու մեծ ցանկությանն ու հայ աղջիկների համար գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) ոլորտներում կրթաթոշակային ծրագրի ստեղծման իր երազանքին։
-
Էպիզոդ #15
Այս անգամ մեր զրուցակիցը Վիվա-ՄՏՍ-ի մարդկային ռեսուրսների վարչության ղեկավար, մեզ բոլորիս մշտապես ոգեշնչող և իր անսպառ էներգիայով վարակող Մարիանա Էդիլյանն է: Դե, իսկ մարդկանց ու երկրին Մարիանայի նվիրման մասին հավանաբար շատերդ եք լսել:
Մարիանա Էդիլյանի հետ զրուցել ենք մարդկային ռեսուրսների ոլորտում ներկա միտումների, զարգացման հեռանկարների, աշխատակիցների անհատական տաղանդները բացահայտելու և հավատարմությունը խրախուսելու գաղտնիքների, ինչպես նաև աշխատանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռությունը պահելու հմտություններ ձևավորելու և այլ կարևոր ու հետաքրքիր թեմաների շուրջ:
Episode #15In the latest episode, we speak with Mariana Edilyan, Head of Viva-MTS Human Resources Department, who always inspires us and shares her boundless energy with us. When it comes to her commitment to people and our country, it may well be known to many of you.
Together with Mariana Edilyan, we have covered topics such as the current HR trends, prospects for development, secrets of discovering employees’ talents and encouraging their loyalty, building skills of maintaining the work-life balance, as well as many other vital and interesting issues.
-
Missing episodes?
-
Էպիզոդ #14
Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կիբերանվտանգության ամիս: Աշխարհում տարեկան միլիարդավոր դոլարներ են կորզվում քարտային զեղծարարության պատճառով, և ուրեմն, անչափ կարևոր է կիբերանվտանգության վերաբերյալ տեղեկացված լինելը:
Մեր 14-րդ փոդքասթում այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ զրուցել ենք «IDBank»-ի գործառնական տնօրեն Լիլիթ Գրիգորյանի հետ:
----------------
Episode #14
October is globally celebrated as cybersecurity awareness month. Billions of dollars are stolen by card scammers, and, so, it is vitally important to make sure we are well informed about matters of cybersecurity.
We have covered these and many other questions in our 14th podcast with Lilit Grigoryan, operations director of “IDBank”.
-
Episode #13With Narek we have talked about the new “HR-Drone” tool, which enables finding jobs in different companies while staying anonymous. “HR Drone” is a recruitment app with AI match-making technology.
We also discussed the challenges and opportunities in HR industry both for job seekers and employers.
Նարեկի հետ զրուցել ենք «HR Drone» ընկերության նոր գործիքիմասին, որը թույլ է տալիս անանուն մնալով աշխատանք գտնել ամենատարբեր ընկերություններում: «HR Drone»-ը կադրերի հավաքագրման հավելված է, որը գործում է արհեստական բանականությամբ համադրման տեխնոլոգիայի հիման վրա:
Նաև քննարկել ենք ՄՌ ոլորտում գոյություն ունեցող մարտահրավերները և հնարավորությունները թե աշխատանք փնտրողների և թե աշխատատու կազմակերպությունների համար:
-
Episode #12
During our discussion with Mathew, we have talked about how his 7-day trip to Armenia turned into a 7-year residence here with his wife, he has shared some professional and personal stories as well.
Mathew is actively contributing to the digital nomads’ concept and community development in Armenia. He is the founder and editor in chief of the “Life in Armenia” monthly magazine which tells interesting stories about Armenia, Armenian culture and people.
Մեթյուի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչպես է Հայաստան կատարած իր յոթնօրյա ուղևորությունըվերածվել յոթնամյա բնակության, նա նաև կիսվել է իր մասնագիտական և անձնական կյանքիորոշ դրվագներով:
Մեթյուն ակտիվ ներգրավվածություն ունի Հայաստանում «digital nomads» համայնքի զարգացման գործում,Հայաստանի մշակույթի, բնակչության ու առհասարակ երկրի մասին ուշագրավ պատմություններհրապարակող «Life in Armenia» ամսագրի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է:
-
Էպիզոդ #11
Հարությունի հետ զրուցում ենք դիսփլեյներով ցուցադրվող գովազդի, մասնավորապես՝ հանրային վայրերում առաջարկվող բաց Wi-Fi ցանցիմիջոցով գովազդի, ինչպես նաև ինֆլյուենսեր մարքեթինգի և դրա հանդեպ աճող հետաքրքրության ու առանձնահատկությունների մասին: Որո՞նք են գովազդի ամենաարդյունավետ եղանակները և ի՞նչ տեղեկություններ պետք է պարունակի այն:
-
Էպիզոդ #10
Արթուրի հետ զրույցում խոսել ենք պրոդուկտ մենեջմենթի մասին, նա պատմել է էլեկտրոնային հարթակում կոդավորում ուսուցանող աշխարհի ամենահայտնի հավելվածներից մեկը հանդիսացող և ավելի քան միլիոն օգտագործող ունեցող «Sololearn»-ում ուշագրավ քեյսերի մասին: Մենք նաև զրուցել ենք երիտասարդների մասին, որոնք ցանկություն ունեն նոր հմտություններ յուրացնել և բարձր վարձատրվող աշխատանք գտնել, ինչպես նաև ստարտափ միջավայրի ու այդպիսի մի ընկերությունում աշխատանքի հետ կապված հնարավորությունների և ռիսկերի մասին:
-
Էպիզոդ #9
Լսեք Վիվա-ՄՏՍ-ի հերթական փոդքասթը «The Business Rover»-ի համահիմնադիր Ռոման Դանեղյանի հետ: Ռոմանի հետ խոսել ենք մարքեթինգի, որոնողական համակարգերում օպտիմիզացիայի (SEO) և թվային ոլորտի բազմաթիվ այլ ակտուալ հարցերի շուրջ: Նաև քննարկել ենք «Մարքեթինգ. միֆեր և իրականություն» կոնֆերանսի մասին, որի կազմակերպիչը մեր զրուցակիցն է:
-
Էպիզոդ #8
Զրուցել ենք «HeyGrowth» կոնֆերանսի, այն Հայաստանում անցկացնելու որոշման և մեր երկրում բնակվող ռուսաստանյան ՏՏ համայնքի մասին: Տանյային ուղղել ենք 5 արագ հարց Հայաստանի մասին: Նա պատմում է տեղի խոհանոցի իր ամենասիրած ուտեստի մասին (սփոյլեր. պարզվում է, որ Տանյան ամենից շատ ժենգյալով հաց է սիրում, և մենք լիովին կիսում ենք նրա ընտրությունը), հայկական հյուրընկալության և շատ ու շատ այլ բաների մասին:
(Փոդքասթն անգլերեն լեզվով է:)
-
Էպիզոդ #7
Մեր նոր փոդքասթում զրուցում ենք «Krisp», «10Web» և «Big Story VC» ընկերությունների համահիմնադիր Արտո Մինասյանի հետ:
Արտոն պատմում է ձայնային հաղորդակցության ոլորտում աղմուկի վերացման գործում «Krisp»-ի առաջարկած հեղափոխական լուծման, տեխնոլոգիաների, աշխարհում ծավալվող տեխնոլոգիական փոփոխությունների, ստարտափ հիմնելու ճանապարհին հանդիպած հաջողությունների ու ձախողումները մասին, նաև պատմում է իր վրա տպավորություն թողած գրքերի ու երազանքների մասին:
-
Էպիզոդ #6
Անին «Woman About Women» էքսպերտային բլոգի հեղինակն է: Փոդքասթում խոսում ենք բլոգի, այն ստեղծելուց առաջ և դրանից հետո ի հայտ եկող հարցերի, ինչպես նաև Հայաստանում «shame culture»-ի մասին, քննարկում ենք բլոգին հետևողներից ստացվող հարցերը: Անին նաև պատմում է այն կանանց մասին, ովքեր դարձել են իր ոգեշնչանքը, ու կիսում աշխատանքը, բլոգ վարելը, ուսումը, ընտանիքի մասին հոգ տանելը և շատ ավելին համատեղելու գաղտնիքը:
-
Էպիզոդ #5
Աննա Սալոմեի հետ զրուցում ենք նորաձևության մարքեթինգից և Հայաստանում մոդելային բիզնեսից: Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ Աննայի համար, որտեղի՞ց սկսել, եթե նորաձևության մարքեթինգի ոլորտ մուտք գործելու ցանկություն կա: Ինչպե՞ս հաջողել ու չհանձնվել, ինչպե՞ս գնալ երազանքի հետևից:
Ո՞վ է Աննա Սալոմեի կյանքի ճակատագրական կինը, և ինչու՞ նա ընտրեց «Սալոմե» կեղծանունը:
Այս ամենի մասին կարող եք լսել Վիվա-ՄՏՍ-ի 5-րդ փոդքասթում:
-
Էպիզոդ #4
Ո՞վ է «միաեղջյուրը», ովքե՞ր են հրեշտակ ներդրողները, ինչպե՞ս սկսել ստարտափ, եթե կա նորարար գաղափար: Որտե՞ղ և ինչպե՞ս փնտրել ներդրումներ և դիմել գրանտերի: Ինչպիսի՞ ներդրումային փուլեր են գործում ստարտափ էկոհամակարգում և ի՞նչ գրականություն կարդալ:
Այս ամենի մասին խոսել ենք «SmartGateVC»-ի ծրագրի գործընկեր Սամվել Խաչիկյանի հետ՝ մեր փոդքասթի 4-րդ էպիզոդում:
-
Էպիզոդ #3
Այս փոդքասթում մեր հյուրը «Podcastle» ընկերության հիմնադիր անդամ և գործառնական գծով տնօրեն Արսեն Համբարձումյանն է: Արսենի հետ զրուցում ենք «Podcastle» գործիքի հնարավորությունների մասին և այն մասին, թե ինչ են կարող անել «Podcastle» օգտագործողները: Արսենը նաև արժեքավոր խորհուրդներ է տալիս փոդքասթ սկսելու համար:
-
Էպիզոդ #2
Մեր երկրորդ փոդքասթի զրուցակիցը Վիվա-ՄՏՍ-ի ներքին հաղորդակցության և զարգացման ավագ մասնագետ Կարմեն Մխիթարյանն է: Զրույցի ընթացքում խոսում ենք մարդկային ռեսուրսների, դրանց դերի ու նշանակության, համավարակի պայմաններում ի հայտ եկած մարտահրավերների և լուծումների, Վիվա-ՄՏՍ-ում աշխատելու առավելությունների, պրակտիկայի հնարավորությունների, ինչպես նաև գործատուի բրենդավորման մասին:
-
Էպիզոդ #1
Վիվա-ՄՏՍ-ի տվյալների վերլուծությունների թիմի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը խոսում է տվյալների, ընկերությունների համար դրանց աճող կարևորության և մի շարք այլ թեմաների շուրջ: