Episodit
-
«Մի անգամ երազումս սիմֆոնիկ սյուիտ էի գրել», - ասում է կոմպոզիտոր և թառահար Միքայել Ոսկանյանն ու շտապում ավելացնել, որ կարևորը կարողանաս դրանից ինչ-որ բաներ արձանագրել ու բերել իրականություն։Օբերտոն լեյբլի ստուդիայում ձայնագրած այս էպիզոդը կինոյի երաժշտության մասին է։
Ֆոնային հնչող ստեղծագործությունը՝ UTOPIA | ASFALT and Miqayel Voskanyan
-
Դերասանուհի, պրոդյուսեր և սցենարիստ Արմինե Անդան մեկ տարի առաջ՝ 2023-ի ապրիլին կատարեց անիմացիոն ֆիլմի ռեժիսորական իր դեբյուտը։ Այս մեկ տարում կարճամետրաժ «Թռչող տերևների երգն» ընտրվել է շուրջ 50 միջազգային կինոփառատոնների կողմից, ստացել 10 մրցանակ, ներառյալ գլխավոր մրցանակներ, և 1 նոմինացիա։ Տիրապետելով կինոարտադրության գրեթե բոլոր փուլերին՝ Արմինեն Կինոաշխարհին պատմում է ֆիլմի հիմքում ընկած գաղափարի, ստեղծագործական վստահության, երևակայության ու հայկական հեքիաթի կարևորության մասին։
-
Puuttuva jakso?
-
Վերջերս լույս տեսավ լատվիացի հեղինակ Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպի հայերեն թարգմանությունը, որը թարգմանվել է 26 լեզուներով, վաճառվել ավելի քան 200,000 օրինակով ամբողջ աշխարհում, և այս տարի նաև հասցրել է էկրանավորվել՝ դառնալով լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ։ Առիթը բաց չթողնելով, հանդիպել եմ բանաստեղծ, վերնատուն հրատարակչության գլխավոր խմբագիր, Գրքի երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանին։ Նրա հետ ամփոփում ենք Կինոաշխարհի փոդքաստային տարին, մշտապես արդիական թեմայով․ ինչպե՞ս, որտե՞ղ և ինչո՞ւ են հատվում կինոյի ու գրականության խաչմերուկները։
-
Վերնագրին չխաբվես, ամեն ինչ այդքան էլ բարդ չէ։ Մշակութաբան, կինոն, երաժշտությունը, և, ընդհանուր առմամբ, արվեստը փիլիսոփայական տեսանկյունից ուսումնասիրող Արման Սաֆարյանը, որը դասավանդում է հայ-ռուսական համալսարանում, խոստացել է իրա հոդվածը ներկայացնել հանրամատչելի կերպով։ Իսկ մեզ մնում է ուղղակի մոտակա 25 և ավել րոպեները վայելել որպես որակյալ դասախոսություն։
-
«Խոսակցական անգլերենս ո՞նց զարգացնեմ» հարցը միշտ ակտուալ է, որին կա ոչ պակաս ակտուալ պատասխան՝ կինոներ նայիր։ Հենց այ էս հարցի շուրջ մտածելիս որոշեցինք փոդքաստի հյուր կանչել Հռիփսիմե Խանզադյանին, որն արդեն 20 տարի անգլերեն է դասավանդում դպրոցականների ու մեծահասակների։ Կրթության փորձագետ, «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի ընտրության թիմի ղեկավար Հռիփսիմեն վաղուց է կինոդիտումներն ու քննարկումները մտցրել իր դասավանդման մեթոդի մեջ։ Արդյունքները՝ ավելի քան հիացնում են։
-
Մենակություն, դատարկություն, կիսատություն․․․ Սրանք այն թեմաներն են, որոնց ռեժիսոր Օֆելյա Հարությունանն ամփոփել, բայց չի սահմանափակվել իր «գյուղը, որ կանգնի․․․» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմում։ Հեղինակը նախ այս ֆիլմի հետ լրիվ ուրիշ պլաններ ուներ՝ վավերագրել բացառապես կանանցով բնակեցված հայկական գյուղը, բայց արդեն վերջնական տարբերակում իրական կանանց հավաքական կերպարներին մարմանավորել են դերասաններ Նանոր Պետրոսյանը, Անի Խաչիկյանը, Լիանա Վարդանյանն ու այլք։
-
Երկար տարիներ զբաղվելով վավերագրական լուսանկարչությամբ ու արժանանալով տարբեր մրցանակների, Իննա Մխիթարյանը միայն վերջերս ա սկսել մտածել էն մասին, որ ֆիլմը գուցե ավելի ազդեցիկ գործիք ա հենց նույն վավերագրության համար։ Հեղինակի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Թոնրատունը» նուրբ թելերով միացնում ա ներկան ոչ շատ հեռու անցյալին ու էլ չեմ ուզում շատ բան ասել, որովհետև հա՛մ Իննան ա շատ սիրուն ու մանրամասն պատմում ֆիլմից, հա՛մ էլ կարող եք «Ոսկե ծիրանի» շրջանակներում գնալ ու նայել։
-
Թեյնիկը վատ իմաստով չէ, ուղղակի այնպիսի բաներ են կատարվում կինոյում, որ շատերս չգիտենք, թե ինչպես են աշխատում տեխնոլոգիաները։ Մեզ այս հարցում օգնել է վիզուալ էֆեկտների լուսավորության ավագ մասնագետ Խաչիկ Աստվածատրյանը, որն աշխատել է հայտնի Assasin's Creed, Call of Duty, PUBG խաղերի վրա։
Քանի որ Խաչիկն այս պահին գտնվում է Բուդապեշտում, ձայնագրությունն իրականացրել ենք հեռավար։
-
Այս տարվա ապրիլին մեկնարկել են հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումները։ Հոբելյանական տարեթիվը հատկապես նշանակալի է համամարդկային նոստալգիայի ֆոնին, երբ հինը հետաքրքիր է ու էկզոտիկ։ Սակայն ի՞նչ ասել է թե 100-ամյա կինոյի պատմություն։ Կինոգետ ու գրող Դավիթ Մուրադյանն օգնում է նախնական ու բավական ամփոփ պատկեր ստանալ այդ ամենի մասին։
հեղինակից՝ էպիզոդը հատկապես օգտակար կլինի կինոյի ոլորտ նոր-նոր մուտք գործող ու գաղափարները ճիշտ ուղու վրա դնող մարդկանց համար
-
Յուրաքանչյուր կապտուկ, յուրաքանչյուր շրթներկ ֆիլմին ռեալիստականություն, տրամադրություն ու ոճ հաղորդելու կարևոր գործիք է։ Այդ գործիքներով է աշխատում Ալբինա Թունյանը։ Իր կարիերայի հինգ տարիների ընթացքում նա դիմահարդարել է սիթքոմերի, տարբեր միջազգայիննախագծերի, ֆիլմերի, այդ թվում նաև վերջիններից՝ «Գործակալ 044»-ի դերասանական կազմին։
Ալբինա Թունյանը պատմում է կինոյի դիմահարդարման առանձնահատկությունների, կարևորության, Հայաստանում դրա բարդությունների,բացթողումների ու մարտահրավերների մասին։
-
Խաղարկային կինոյի ռեժիսոր Լիլիթ Մովսիսյաննը մոտ չորս տարի առաջ որոշեց մուտք գործել վավերագրական աշխարհ։ Արդյունքում ծնվեց «Պայքարը», որն անասնաբույժ դառնալու երազանքով ապրող դեռահաս Կարինեի մասին է։ Բանն այն է, որ աղջկա ընտանիքի անդամները, հատկապես շնամարտերով զբաղվող հայրը, դեմ է դստեր երազանքին։ Արդյո՞ք Կարինեն անասնաբույժ կդառնա, թե՞ զոհ կգնա պատրիարխալ հասարակության նորմերին։
-
Մասնագիտությունը, որը թույլ է տալիս քեզ զգալ հոլիվուդյան ֆիլմում կամ մարմնավորել սիրածդ անիմացիայի հերոսին՝ շատերիս երազանքն է դեռ մանկուց։ Արաքսյա Մելիքյան բավական վաղուց է իր երազանքն իրականություն դարձրել, որում շատ է օգնել իր ավելի քան 20 տարվա դերասանական փորձը՝ թատրոն, կինո, հեռուստատեսություն։
Բացի «ինչ է դա, ինչ անել-չանելու» կարգի հարցերից անրադարձել ենք նաև «դուբլյաժ» կոչվածի հայաստանյան պրակտիկային, քանի որ ասում են՝ նոր ձայների հանդեպ ստուդիաները փակ են։ Ի՞նչ կարծիք ունի այս ամենի մասին իմ հյուրը՝ կլսե՛ս նոր էպիզոդում։
-
Ի՞նչ ես անում, երբ տխրում ես։ Ի՞նչ ես զգում բացի տխրությունից, ի՞նչ պատկերներ ես տեսնում այդ պահին։ Մտածե՞լ ես, թե որն է տխուր զգացմունքներից ազատվելու հիմնական միջոցը։ Այս հարցերին իր առաջին անիմացիոն ֆիլմում պատասխանել է մանկական գրքերի հեղինակ, նկարազարդող, տատու արտիստ և արդեն անիմատոր Լիլիթ Ալթունյանը։
«Երբ ես տխուր եմ» հեղինակային ֆիլմը Հայաստան-Ֆրանսիա համատեղ արտադրություն է, ցուցադրվել է ավելի քան 50 փառատոններում, հաղթել բազմաթիվ մրցանակներ՝ լինելով իր ժանրի բացառիկներից մեկը Հայաստանում։