Episoder

  • Բարկության մեղքին Քրիստոսի տված խիստ գնահատականը և դրա մեկնաբանությունը Պողոս առաքյալի թղթերում։ Բարկությունն իբրև սթափ դատողության մթագնում։ Բարկության պատճառը. «Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. ձեր այն ցանկությունների՞ց, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ» (Հակ. Դ 1)։ «Քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը, իսկ խիստ խոսքը բարկություն է բարձրացնում» (Առակ. ԺԵ 1)։ «Թե բարկանաք, չմեղանչե՛ք, արեգակը թող ձեր բարկության վրա մայր չմտնի» (Եփես. Դ 26)։
    Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    Christ’s strict judgment of the sin of anger, and its interpretation in St. Paul’s epistles. Anger as a blurring of sound reasoning. The cause of anger: “What causes fights and quarrels among you? Don't they come from your desires that battle within you?” (Jam. 4:1). “A soft word turns away wrath, but a harsh word stirs up anger” (Prov. 15:1). “In your anger do not sin: do not let the sun go down while you are still angry” (Eph. 4:26).
    Speaker: Fr. Husik Dokholyan
    Host: Deacon Vardan Aslanyan

  • Ինչն է անհատներին և ժողովուրդներին հեռացնում Տիրոջից։ Աստծուց հեռանալու հետևանքները՝ Անառակ որդու առակի օրինակով։ Պետրոսի ուրացումն ու վերականգնումը առաքելական պաշտոնում։ «Տերը չի լքելու և չի անտեսելու քեզ, մի՛ վախեցիր» (Բ Օր. ԼԱ 8)։ Աստծուն ընդառաջ կատարված քայլեր. «Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմերձենա ձեզ» (Հակ. Դ 8)։ Ոչինչ չի կարող բաժանել մեզ Աստծու սիրուց (Հռոմ. Ը 38-39)։
    Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    What alienates individuals and peoples from the Lord? The consequences of the alienation from God in the example of the Parable of the Prodigal Son. Peter’s denial of Jesus and his restoration in apostolic ministry. “The Lord will never leave you nor forsake you, do not fear” (Deut. 31:8). Steps taken toward God. “Come close to God, and God will come close to you” (Jam. 4:8). Nothing is able to separate us from God’s love (Rom. 8:38-39).
    Speaker: Fr. Husik Dokholyan
    Host: Deacon Vardan Aslanyan

  • Mangler du episoder?

    Klikk her for å oppdatere manuelt.

  • Հին և Նոր Կտակարաններն իբրև Տիրոջ ուխտի տապանակներ։ Ուխտ կնքող կողմերը և Աստված-մարդ հարաբերությունը։ Հին Կտակարանում նահապետների և հրեա ազգի հետ կնքված ուխտերը։ Իսրայելի ժողովրդի անհավատարմությունը Տիրոջը տրված երդումներին. «Ուխտ դրեք և կատարեցեք» (Սաղմ. ՀԵ 12)։ Մարդկության հետ Քրիստոսի կնքած նոր ուխտը և Պատարագի խորհուրդը։ Տիրոջ ուխտը հայ ազգի հետ։
    Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    The Old and New Testaments as the Lord’s arks of covenant. The partners making the covenant and the God-human relationship. The covenants made with the Jews and their patriarchs in the Old Testament. The unfaithfulness of the people of Israel to their vows to God: “Vow, and pay unto the Lord your God” (Ps. 75:12). Christ’s new covenant with humanity, and the mystery of the Holy Mass. The Lord’s covenant with the Armenian people.
    Speaker: Fr. David Gishyan
    Host: Deacon Vardan Aslanyan

  • Էջմիածինը հայ ժողովրդի գիտակցության մեջ։ Մայր տաճարի Իջման խորանը և Լուսավորչի տեսիլքը։ Համազգային ուխտերթեր դեպի Սբ Էջմիածին։ Մայր Աթոռի տեղափոխությունները դարերի ընթացքում և վերահաստատումը Վաղարշապատում։ «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ»։ Մայր տաճարի վերաօծումն իբրև Տիրոջ հետ հայ ժողովրդի ուխտի նորոգման առիթ։
    Խոսնակ՝ Արմեն Հարեյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    Etchmiadzin in the minds of the Armenian people. The Altar of Descent in the Etchmiadzin Cathedral, and the vision of St. Gregory the Illuminator. Pan-Armenian pilgrimages to Holy Etchmiadzin. The Mother See’s relocations throughout centuries and reestablishment in Vagharshapat. “Let’s build the holy altar of light.” The reconsecration of the Etchmiadzin Cathedral as an occasion for renewal of the Armenian people’s covenant with God.
    Speaker: Armen Hareyan
    Host: Deacon Vardan Aslanyan

  • Հովհաննես առաքյալի հովվական ուղերձը Փոքր Ասիայի յոթ եկեղեցական համայնքներին։ Քիլիազմի կամ «Հազարամյա թագավորության» վարդապետությունը վաղ Եկեղեցում և Տիրոջ գալստյան սպասումը մեր օրերում։ Զգուշացում հավատուրացության և հերձվածների դեմ. «Լքեցիր քո առաջին սերը» (Հայտ. Բ 4)։ Հոգևոր գաղջության ատելի լինելը Տիրոջ համար։ Աստծո հանդեպ հավատի, հույսի և սիրո մեջ հարատևելու պատվիրանը։ Հոգևոր մահն իբրև «երկրորդ մահ» (Հայտ. Բ 11)։
    Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    The Apostle John’s pastoral message to the seven church communities in Asia Minor. The teaching of Chiliasm or Millenialism in the early Church, and the modern-day anticipation of the Lord’s coming. Warning against apostasy and heresies. “You have abandoned your first love” (Rev. 2:4). Spiritual lukewarmness is hated by the Lord. The commandment to persevere in the faith, hope and love of God. The spiritual death as a “second death” (Rev. 2:11).
    Speaker: Fr. Husik Dokholyan
    Host: Deacon Vardan Aslanyan

  • Հոգեկան տրավմաների տարատեսակները և ընդհանուր բնորոշիչ գծերը։ Հոգետրավմաների ամոքման ուղին և հաջորդական քայլերը։ Ազգային տրավման հրեա և հայ ազգերի գիտակցության մեջ և դրա հաղթահարման փորձերը։ Ամեն բան կորցրած մարդու հոգետրավմատիկ վիճակի և կազդուրման նկարագրություն Հոբի օրինակով։ Սեռական բռնության տրավմատիկ հետևանքների վերլուծություն. Ամոն և Թամար, Դինա, Շուշանիկ։
    Խոսնակ՝ Մարիաննա Ապրեսյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    Types of psychological trauma and their common features. The process of healing of a psychological trauma and the consecutive steps in it. The national trauma in the consciousness of Jews and Armenians and the attempts to overcome it. A description of the traumatic state of a human that has lost everything, and of the overcoming of that state, in the example of Job. Analysis of the traumatic consequences of sexual violence: Amnon and Tamar, Dinah, Shushanik.
    Speaker: Marianna Apresyan
    Host: Deacon Vardan Aslanyan

  • Մյուռոնի աստվածաշնչյան և վաղքրիստոնեական ակունքները։ Սուրբ Դիոնիսիոս Արեոպագացու մյուռոնի աստվածաբանությունը։ Սուրբ Մյուռոնն իբրև Քրիստոսի և Սուրբ Հոգու խորհրդանիշ։ Մյուռոնօրհնեքը Հայ Եկեղեցում և մյուռոնօրհնությունը վավերացնող նվիրական սրբությունները։ Սուրբ Մյուռոնը և Եկեղեցու խորհուրդները։ Մյուռոնօրհնեք, Դրոշմ ինքնության։
    Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    Biblical and early Christian origins of Myron. The Myron theology of St. Dionysius the Areopagite. The Holy Myron as a symbol of Christ and of the Holy Spirit. The Blessing of the Holy Myron in the Armenian Church and the sacred objects validating the blessing. The Holy Myron and the Church sacraments. The Blessing of the Holy Myron; Seal of Identity.
    Speaker: Fr. David Gishyan
    Host: Deacon Vardan Aslanyan

  • Սաղմոսաց գիրքն աստվածաշնչյան կանոնում։ Դավիթ թագավորի կերպարը։ Սաղմոսասացություն և սաղմոսերգություն։ Սաղմոսներում արտահայտված մարդկային հույզերը։ Սաղմոսների ուսուցողական նշանակությունը։ Աղոթական վիճակն ու սաղմոսների ընթերցանությունը։
    Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    The Book of Psalms and its place in the biblical canon. The character of the king David. Reading the psalms and psalmody. Human emotions expressed in the psalms. The educational meaning of the psalms. The state of prayer and reading the psalms.
    Speaker: Fr. David Gishyan
    Host: Deacon Vardan Aslanyan

  • Ծուլությունն իբրև մահացու մեղք։ «Տեր Աստված Իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի ու պահպանի այն» (Ծն. Բ 15)։ Աստվածաշնչի իմաստության գրքերի և ժողովրդական իմաստության հորդորները ծույլերին։ Հովհան Ոսկեբերան. «Արժե՞ ծուլության պատճառով հասնենք դժոխք»։ «Օգտագործե՛ք ժամանակը» (Եփես. Ե 16)։ Տասը մնասների առակը։
    Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    Sloth as a mortal sin. "The Lord God took the man and put him in the Garden of Eden to work it and take care of it" (Gen. 2:15). The instructions of the biblical Books of Wisdom and people's wisdom for the lazy. John Chrysostom: "Is it worth arriving at Hell because of laziness?" "Make the most of your time" (Eph. 5:16). The Parable of the Ten Pounds.
    Speaker: Fr. Husik Dokholyan
    Host: Deacon Vardan Aslanyan

  • Տիրոջ խաչափայտի վերադարձը գերությունից Երուսաղեմ։ Քրիստոնյայի հաղթանակը խաչով։ Տերունական խաչի փառաբանությունը ծիսական թափորների և անդաստանների ժամանակ։ Սբ. Խաչի տոներն իբրև խաչի գյուտի տոներ։ Քրիստոնյայի անձնական հարաբերությունը Խաչյալի և փրկական խաչի հետ։ Ճշմարիտ խաչակրություն, խաչը հոգում կրելու անհրաժեշտությունը։
    Խոսնակ՝ Տ. Նշան քհն․ Ալավերդյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    The return of the Lord's Cross from captivity to Jerusalem. A Christian's victory through the Cross. Glorification of the Lord's Cross during ritual processions and andastans. Feasts of the Holy Cross as feasts of revelation of the Cross. Personal relations of a Christian with the Crucified One and with the redeeming Cross. True cross-bearing; the necessity of bearing the Cross in one's soul.
    Speaker: Fr. Nshan Alaverdyan
    Host: Deacon Vardan Aslanyan

  • Եկեղեցին և լուսավորությունը։ Աստվածաշնչի իմաստության գրքերում կրկնվող հորդորները։ Դպրոց, դպիր և դպրություն։ Արդի ժամանակներում ուսուցչի և վարդապետի հանդեպ խարխլված հարգանքը։ «Սովորե՛ք Ինձանից» (Մատթ. ԺԱ 29)։ Ուսուցում առակների միջոցով։ «Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ»։ Սրբոց Թարգմանչաց նշանաբանը։
    Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․Դոխոլյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    The Church and the enlightenment. Repetitive instructions in the biblical Books of Wisdom. School, reader, and literature. The shattered respect toward teachers and vardapets in modern times. "Learn from Me" (Mt. 11:29). Teaching through parables. "All evil things enter human mind because of lack of education." The motto of the Holy Translators.
    Speaker: Fr. Husik Dokholyan
    Host: Deacon Vardan Aslanyan

  • «Կայե՛ն, ո՞ւր է քո եղբայր Աբելը» (Ծն. Դ 9)։ Նախանձն իբրև մահացու մեղք և այլ մեղքերի արմատ։ Ծնվող նախանձը հաղթահարելու միջոցը. «Հանդարտվի՛ր, նա [մեղքը] քեզ պիտի հնազանդվի, և դու պիտի իշխես նրա վրա» (Ծն. Դ 7)։ Նախանձն իբրև պայքար և բողոք Աստծո կամքի դեմ։ Նախանձոտ Աստծո կերպարը և ճշմարիտ նախանձախնդրությունը։ Նախանձը վերացնող զորությունը. «Սերը չի նախանձում» (Ա Կոր. ԺԳ 4)։
    Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    “Cain, where is your brother Abel?” (Gen. 4:9). Envy as a mortal sin and a root of other sins. Means to overcome the emerging envy: “Sin desires to have you, but you must rule over it” (Gen. 4:7). Envy as a fight and protest against God’s will. The image of the jealous God and the true zeal. The power that annihilates envy: “Love does note envy” (1 Cor. 13:4).
    Speaker: Fr. Husik Dokholyan
    Host: Deacon Vardan Aslanyan

  • Աստվածաբանական կրթության գործնական կիրառությունն ու մասնագիտական հեռանկարները Հայաստանում։ Բուհերի դիմորդների համար աստվածաբանության գրավչությունը, առնչությունը փիլիսոփայության, հոգեբանության և արվեստաբանության հետ։ Քրիստոնեական հավատի և աստվածաբանության փոխկապակցվածությունը։ Եկեղեցին իբրև աստվածաբանության շարժիչ ուժ և նրա բնական միջավայր։
    Խոսնակներ՝ Ալյոնա Անախասյան, Ասյա Ղազարյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    The practical application and professional prospects of theological education in Armenia. The attractiveness of theology for university applicants, and its relation to philosophy, psychology and art history. The relationship of Christian faith and theology. The Church as the driving force of theology and as its natural environment.
    Speakers: Alyona Anakhasyan, Asya Ghazaryan
    Host: Deacon Vardan Aslanyan

  • Ինքնասպանություն. հանցանք սեփական անձի, բնական կարգի և Աստծո դեմ։ Եկեղեցու վարդապետության մեջ ինքնասպանության ընկալումն իբրև մեղք, հուսահատության և սպանության համակցություն։ Անգիտակից համարվող ինքնասպանության դեպքերը։ Ինքնասպանի հոգու և նրա հարազատների նկատմամբ տարվող հովվական խնամքը։ Էվթանազիայի մասնավոր դեպքեր։ Ինքնասպանության կանխման հոգևոր մեխանիզմները. եղբայրական փոխօգնություն և հոգևոր խորհրդատվություն։
    Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    Suicide: a sin against oneself, natural order, and God. Perception of suicide as sin and combination of despair and homicide in the teaching of the Church. Cases of unconsciously committed suicide. Pastoral care for the souls of suicides and their relatives. Specific cases of euthanasia. Spiritual mechanisms of suicide prevention: brotherly support and spiritual consultation.
    Speaker: Fr. Husik Dokholyan
    Host: Deacon Vardan Aslanyan

  • Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի հանճարեղությունը։ Դասական բիբլիոթերապիայի ավանդույթներն ու նարեկաբուժությունը։ Հոգեբանական ներշնչա՞նք, թե՞ հոգևոր բուժիչ ազդեցություն։ Հնչյունաբուժություն. ընթերցված աղոթքների ներգործությունը։ Ո՞վ է իրավասու խոսելու նարեկաբուժության մասին և կիրառելու այն իբրև մեթոդ։
    Խոսնակ՝ Հայկ Բաղդյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    The genius of St. Gregory of Narek’s “The Book of Lamentations” (Narek). Traditions of the classical bibliotherapy and the therapy by Narek. Psychological suggestion or spiritual healing effect? Phonotherapy: the effect of prayer recitation. Who is eligible to speak about therapy by Narek and to use it as a method?
    Speaker: Hayk Baghdyan
    Host: Deacon Vardan Aslanyan

  • «Տվեք կայսրինը կայսեր, Աստծունը՝ Աստծուն» (Մատթ. ԻԲ 21)։ Առաքելական թղթերում և ջատագովական շրջանում հնազանդ հպատակներ լինելու ուսուցման ամրապնդումը. «Լսեցե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդվեցե՛ք նրանց» (Եբր. ԺԳ 17)։ Աշխարհի և երկնքի արքայության երկքաղաքացիությունը։ Երկնքի արքայության մասին ավետարանական առակները։ Պետականության բացակայության շրջանում Եկեղեցու ստանձնած վարչական առաքելությունը։
    Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    “Give back to Caesar what is Caesar's, and to God what is God's” (Mt. 22:21). Solidification of the teaching of being obedient subjects in apostolic epistles and in the apologetic period: “Obey your leaders and submit to them” (Heb. 13:17). The dual citizenship of the world and heavenly kingdom. Evangelical proverbs about the heavenly kingdom. The administrative mission of the Church in the period of lack of statehood.
    Speaker: Fr. Husik Dokholyan
    Host: Deacon Vardan Aslanyan

  • «Երկինքը պատմում է Աստծո փառքը։ Երկնքի հաստատությունը պատմում է նրա ձեռքի գործերի մասին» (Սաղմ. ԺԸ 2)։ Տիեզերքի ճանաչման մարդկային ձգտումը. գիտելիքի՞, թե՞ Արարչի որոնում։ Տիեզերքի ստեղծման գիտական և քրիստոնեական պատկերացումների հաշտեցումը։ Արարիչն իբրև կարգավորության և գեղեցիկի հաստիչ։ Տիեզերքի և Երկրի խորհրդանշական կենտրոնը։
    Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    “The heavens declare the glory of God; the skies proclaim the work of His hands” (Ps. 19:1). The human aspiration to know the universe: is it a search for knowledge or for the Creator? Reconciliation of the scientific and Christian ideas about the creation of the universe. The Creator as an establisher of order and beauty. The symbolic center of the universe and of the Earth.
    Speaker: Fr. Mesrop Aramian
    Host: Deacon Vardan Aslanyan

  • Սոցիալական աջակցության՝ մարդկային ինքնությանն ու արժեքներին աղերսվող կողմը։ Սոցիալական ծառայության աշխատակիցն իբրև հասարակության իմունային բջիջ։ Ուժասպառության, հուսահատության և հոգեբանական ծանր ապրումների հաղթահարումը սոցիալական աշխատանքում։ Սոցիալական ծառայության շահառուներն ու գործընկեր կառույցները։ Տրամադրվող աջակցության տեսակները։ Սոցիալական ծառայության հիմնարար սկզբունքների փոխառումը վաղ Եկեղեցուց։
    Խոսնակ՝ Օգիտա Ղուկասյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    The aspect of social support that is related to human identity and values. The social service worker as an immune cell of a society. Overcoming the fatigue, despair and difficult psychological experiences in social work. Beneficiaries of social service and its partner structures. Types of support. The borrowing of the essential principles of social service from the early Church.
    Speaker: Ogita Ghukasyan
    Host: Deacon Vardan Aslanyan

  • Սուրբ Գրքի և գեղարվեստական գրականության ընթերցանության ընդհանրություններն ու տարբերությունները։ Աստվածաշունչն իբրև հոգու և մտքի սնունդ։ Աստվածաշնչի համակարգված ընթերցանության անհատական մոտեցումները։ Սուրբգրային ընթերցվածների մեկնությունը սեփական ուժերով և եկեղեցական աղբյուրների օժանդակությամբ։ Աստվածաշնչյան բնագրի աննվազ գրավչությունը։
    Խոսնակներ՝ Արմինե Ալեքսանյան, Նաիրա Մելիքյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    Commonalities and differences of the reading of the Bible and of fiction. The Bible as a food for soul and mind. Individual approaches to the systematic reading of the Bible. Biblical commentary through one’s own efforts and by the help of ecclesiastical sources. The inexhaustible attraction of the Biblical text.
    Speakers: Armine Aleksanyan, Naira Melikyan
    Host: Deacon Vardan Aslanyan

  • Երգն ու երաժշտությունն իբրև մեր ինքնության արտահայտման միջոց։ Հայ երաժշտական դպրոցի ակունքներն ու ավանդույթները։ Ժողովրդական և հոգևոր երաժշտության կատարումը։ Եկեղեցական միջավայրն իբրև հոգևոր երաժշտարվեստի դպրոց։ Երգչախմբային և մեներգային մշակույթը հայ իրականության մեջ։ Երաժշտության մանկավարժություն մանուկների համար։ Երաժշտական գործիքների կիրառումը հայ եկեղեցական երաժշտության մեջ։
    Խոսնակ՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    Song and music as means for expression of our identity. Sources and traditions of Armenian music school. Performance of folk and spiritual music. Church environment as a school of spiritual music art. Choral and solo music arts in Armenian reality. Music pedagogy for children. Use of musical instruments in Armenian ecclesiastical music.
    Speaker: Hasmik Baghdasaryan-Dolukhanyan
    Host: Deacon Vardan Aslanyan