Episoder
-
Ի՞նչը կարող է սխալ գնալ, եթե ձևացնես, որ սիրահարված ես նրան, ում ընդհանրապես տանել չես կարողանում։ «Anyone But You» ֆիլմը անհարմար պահերի, անսպասելի շրջադարձերի և անկեղծ ծիծաղի կատարյալ համադրություն է։
Երբ կյանքը քեզ ստիպում է ձևացնել, որ սիրահարված ես, ամեն բան հնարավոր է։ Բայց զգուշացիր՝ երբեմն խաղացած զգացմունքները կարող են ավելի իրական լինել, քան պատկերացնում ես։
-
«Հերետիկոս»-ը լարված հոգեբանական թրիլեր է, որտեղ հավատը փորձության է ենթարկվում, իսկ ճշմարտությունը մնում է ստվերում: Երբ հերոսները հայտնվում են վտանգավոր խաղի մեջ, նրանք ստիպված են ընտրել՝ կառչե՞լ իրենց համոզմունքներից, թե՞ փախչել:
Ֆիլմը բացահայտում է մարդկային մտքի ամենախորունկ ու մութ անկյունները, որտեղ հավատարմությունն ու կասկածը խառնվում են իրար: Լարվածությունն սեղմում է օղակ, ստիպելով հերոսներին կանգնել դեմ առ դեմ իրենց ամենամեծ վախերի հետ։
-
Mangler du episoder?
-
Pearl Harbor| Փերլ Հարբոր ֆիլմը պատմում է 1941 թվականի սարսափելի հարձակման մասին, երբ Ճապոնիայի օդուժը հարվածեց ամերիկյան ռազմաբազային: Ֆիլմում հանդիպում ենք երկու երիտասարդ տղարմարդու՝ Ռեյվին և Դենիին, որոնք պաշտում են նույն կնոջը՝ Եվա Դեվիսին։
Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է մարդկային ուժը բախվում անարդարությանն ամենադժվար իրավիճակներում և թե ինչպես է պատերազմը փոխում կյանքերն ու մարդկային փոխհարաբերությունները։
-
«Normal People» | «Նորմալ մարդիկ» ֆիլմը նրբորեն բացահայտում է Մարիաննայի և Քոնելի սիրո պատմությունը, որը խորապես կապված է նրանց վախերի, ցավի և կարոտի հետ։
Այս ֆիլմը պատմություն է այն մասին, թե ինչպես կարող է սերը փոխել մարդկանց, կապել նրանց նույնիսկ ամենադժվար պահերին։ Ֆիլմը հուզում է իր անկեղծությամբ և հիշեցնում, որ իսկական սերն ապրում է նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում
-
«Լքվածները» | «Holdovers» ֆիլմը պատմություն է այն մասին, թե ինչպես կարող են տոները միավորել ամենաանհավանական մարդկանց: Խիստ ուսուցիչը, դպրոցի խոհարարն ու միայնակ ուսանողը ստիպված են կիսել մեկուսացած դպրոցական հանրակացարանը տոնական օրերին:
Կռիվների, հումորի և անկեղծ զրույցների միջով նրանք դառնում են միմյանց կյանքի կարևոր մասը: Այս ֆիլմը հիշեցնում է, որ կապն ու աջակցությունը կարող են փոխել կյանքերը ամենաանսպասելի պահերին:
-
Սերն ամենուր է՝ կյանքի փոքրիկ հրաշքներում, անսպասելի հանդիպումներում ու սրտից սիրտ փոխանցվող խոսքերում։ Այս ֆիլմը հյուսում է պատմությունների մի կծիկ, որտեղ սերն անընդհատ ձևափոխվում է՝ դառնալով ներշնչանքի, ուժի և հույսի աղբյուր։
«Իրական սերը» հիշեցնում է, որ սերը սահմաններ չունի. այն ամենաբարձր նոտան է, որ կյանքն առաջարկում է։ Թույլ տվեք, որ այն դառնա ձեր սիրո պատմության մի մասը՝ լցնելով ձեր Ամանորը հավատով ու ջերմությամբ։
-
«Տանը մենակ» ֆիլմը սիրելի դասական է, որտեղ փոքրիկ Քևինը տոներին պատահաբար մնում է միայնակ:
Նրա արկածները սկսվում են, երբ պարզվում է, որ ընդամենը ութ տարեկան տղան ոչ միայն պետք է մի քանի օր միայնակ ապրի, այլեւ պաշտպանվի երկու ոչ շատ խելացի գողից, որոնք փորձում են թալանել իրենց կարծիքով դատարկ տունը: Ֆիլմը լցված է հումորով, ընտանեկան ջերմությամբ և Սուրբ Ծննդյան կախարդանքով:
-
Երբեմն ամանորյա հրաշքը սկսվում է նոր էջից ու անսպասելի որոշումից։Երբ երկու կանայք փոխանակում են իրենց տները՝ հեռանալով իրենց սովորական կյանքից, պարզվում է, որ նրանք գտնում են այն, ինչ ամենից շատ էին փնտրում։Տոնական հրաշքներով լի այս ֆիլմը հիշեցնում է, որ ճակատագիրը կարող է սպասվածից ավելի ջերմ նվերներ մատուցել։
-
Բրիջիտի անկեղծությունն ու խառնաշփոթ կյանքը դարձրել են նրան յուրաքանչյուրիս ամենասիրելի հերոսուհիներից մեկը։
Նրա սիրային արկածները ու ինքնաբուխ քայլերը հիշեցնում են մեզ, որ ամենակարևորը պետք է լինել հենց այնպիսին,ինչպիսին որ կաս։ Վերցրեք թեյ և միացեք մեր կինոքննարկմանը։
-
Երբ անցյալը հանգիստ չի թողնում, պայքարը սկսվում է նորից։ Լյուսիուսը՝ Մաքսիմուսի ժառանգը, կանգնած է վտանգավոր ու բարդ ընտրության առաջ՝ հռոմեական կայսրության փառքի և վրեժի ճանապարհին։
Նոր էպիկ ճանապարհորդություն, որը խոստանում է անսպասելի շրջադարձեր ու հերոսություններ, որոնք կկերտեն նոր լեգենդ։
-
«Վերադարձ Սևին» | «Back to Black» ֆիլմը պատմություն է այն ձայնի մասին, որը փոխեց ժամանակը։ Էմի Ուայնհաուսի վերելքներն ու անկումները, ուժեղ և խոցելի պահերը համադրվում են՝ ստեղծելով անկեղծ և ոգեշնչող պատում։ Այս ֆիլմը երաժշտության ու պայքարի մասին է, որտեղ յուրաքանչյուր նոտա դառնում է անմահ հիշողություն։
Այս կինոքննարկումը էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար մեզ միացել է բլոգեր Գևորգ Հովհաննիսյանը։ Դե ինչ, գնա՞նք կինո․․․
-
«Դանակները դուրս» | «Knives Out» և «Դանակները դուրս 2» | «Glass Onion: A Knives Out Mystery» ֆիլմերը սուր հումորով և անսպասելի շրջադարձերով լի դետեկտիվ պատմություններ են։ Ֆիլմերը սկսվում են անսպասելի սպանություներով, բայց առաջին հայացքից ամեն ինչ այդքան էլ պարզ ու հասկանալի չի թվում։
Դետեկտիվ Բենուա Բլանը կասկածում է բոլորին և հետաքննում է գաղտնիքներով լի ընտանիքի անդամներին ու ընկերներին։ Ֆիլմը բացառիկ է իր սրամիտ սցենարով և դերասանական փայլուն խաղով։
-
«Ապրելու ժամանակը» | «We live in time» ֆիլմը սրտաշարժ պատմություն է կորստի և ժամանակի բուժիչ ուժի մասին: Ֆիլմի կենտրոնում երկու հերոսներն են, որոնց հարաբերությունները ձևավորվում են անկեղծության, հույսի և անցյալի վերքերի հաղթահարման ճանապարհով:
Անդրյու Գարֆիլդի և Ֆլորենս Փյուի հուզիչ դերասանական խաղը կստիպեն ձեզ տպավորված դուրս գալ կինոթատրոնից։
Միացեք մեզ լսելու տարվա ամենասպասված ֆիլմի կինոքննարկումը։
-
«Նոթինգ Հիլը» ռոմանտիկ կատակերգություն է, որը ևս մեկ անգամ ապացուցում է՝ սերը հայտնվում է հենց այն պահին, երբ նրան ամենաքիչն ենք սպասում։ Պատմությունը պտտվում է գրախանութի սեփականատեր Ուիլյամ Թաքերի և հայտնի դերասանուհի Աննա Սքոթի սիրո շուրջ:
Պատահական հանդիպումից հետո նրանց միջև ծագում է յուրահատուկ կապ, որը փոխում է նրանց կյանքը: Ֆիլմը ցույց է տալիս հասարակ ու հայտնի մարդկանց հարաբերությունների դժվարությունները և ներկայացնում սիրո ու մարդկային կապի գեղեցկությունը:
-
Այս էպիզոդում քննարկել ենք օսկարակիր «Ամեն ինչ, ամենուր, միանգամից» ֆիլմը՝ անդրադառնալով նրա ֆանտաստիկայից մինչև ընտանեկան դրամա ձգվող էմոցիոնալ ու խոր շերտերին:
Վերլուծել ենք, թե ինչպես է ֆիլմը տարբեր իրականություններում կերտում կյանքի ու ինքնության մասին զարմանահրաշ պատկերներ: Ֆիլմը տանում է մեզ զուգահեռ աշխարհներ, որտեղ ամեն մի ընտրություն նոր իրականություն է ձևավորում՝ փոխելով կյանքի ողջ ընթացքը։
-
Թրումանի շոուն յուրահատուկ կինոնկար է, որը մեզ ստիպում է մտածել մեր իրականության սահմանների մասին: Ինչպե՞ս ենք մենք գիտակցում, որ մեր կյանքը վերահսկվում է, և ի՞նչ է տեղի ունենում, երբ ճշմարտությունը բացահայտվում է:
Այս էպիզոդում կքննարկենք, թե ինչպես է ֆիլմը շոշափում մարդկային ինքնության, վերահսկման և իրականության խեղաթյուրման հարցերը
-
Աիրելի կինոմաններ, վերցրեք ձեր պոպքորն ու հարմար տեղավորվեք. միասին գնում ենք երկրորդ եթերաշրջան, որտեղ ձեզ սպասվում են հետաքրքիր էպիզոդներ ու թեժ քննարկումներ։
Առաջին էպիզոդում քննարկել ենք «Այն ավարտվում է մեզանով» | «It Ends with Us» ֆիլմը, որը սիրո, ցավի և ինքնաճանաչման մասին է։
Ֆիլմը վերլուծում է ընտանեկան բռնության ազդեցությունը և բռնության միջավայրից դուրս գալու ուժ գտնելու կարևորությունը։ Այս հուզիչ պատմությունը խորապես դիպչում է յուրաքանչյուրին, ով երբևէ պայքարել է իր կյանքի խաղաղության համար։
-
Մարտական ակումբ ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, որտեղ գլխավոր հերոսը՝ հասարակության ճնշումների մեջ ապրող անհատը, փորձում է գտնել ազատություն և իմաստ կյանքում։ Նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ նա հանդիպում է Թայլեր Դուրդենին՝ անհնազանդ և խիզախ մի մարդու, որը հիմնում է գաղտնի մարտական ակումբ։
Այդ ակումբում տղամարդիկ դուրս են գալիս իրենց առօրյայի ճնշումներից՝ բռնցքամարտի միջոցով։ Սակայն ակումբի տարածվելուց հետո իրադարձություններն անկառավարելի են դառնում՝ վերածվելով քաոսի։ Ֆիլմը խորապես անդրադառնում է ինքնության, վերահսկման և ժամանակակից հասարակության արժեքների հարցերին։
-
«13 պատճառ` ինչու» (13 Reasons Why) սերիալը ներկայացնում է դպրոցական աղջկա՝ Հաննա Բեյքերի պատմությանը, որը իր մահվանից առաջ թողնում է 13 ձայներիզ՝ բացահայտելով իր ծանր որոշման պատճառները։
Յուրաքանչյուր ձայներիզ բացահայտում է նոր մանրամասներ և բարձրացնում հարցեր, որոնք վերաբերում են երիտասարդների կյանքի խնդիրներին։
Սերիալը թողարկվել է 2017 թվականին և արագորեն դարձել քննարկման առարկա՝ ստիպելով երիտասարդներին ու մեծահասակներին ավելի բաց խոսել բուլլինգի, հոգեկան առողջության և ավելի պատասխանատու լինելու մասին։
-
«Էմմա» ֆիլմը Ջեյն Օսթինի հայտնի վեպի ժամանակակից վերածնունդն է: Ֆիլմը մեզ տեղափոխում է անգլիական բարձր հասարակության աշխարհ, որտեղ երիտասարդ և հարուստ Էմման փորձում է միջամտել իր ընկերների սիրային կյանքին՝ հաճախ անսպասելի հետևանքներով: Գունեղ դեկորացիաները, հումորն ու նրբագեղ կերպարները ստեղծում են վառ և հաճելի մթնոլորտ: Ֆիլմը հմայում է իր վիզուալ դիզայնով և ժամանակակից մոտեցմամբ՝ նոր շունչ հաղորդելով դասական սիրո պատմությանը։
- Se mer