Episódios
-
1965 թվականին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մի խումբ ուսանողներ ստեղծեցին «Երազողներ» ռոք խումբը: Սկզբում նրանք ելույթ էին ունենում Պոլիտեխնիկում, երգում տարբեր միջոցառումների ժամանակ: Շատերը «Բիթլզ»-ի երգերն առաջին անգամ լսում էին նրանց կատարմամբ:
-
էպիզոդում խոսում ենք պատմության մասին: Ավելի կոնկրետ պատմական մի քանի իրադարձությունների: Եվ ով, եթե ոչ Sabaton շվեդական խումբը կօգնի մեզ ուսումնասիրել պատմությունը: Սամուրայներից մինչև Երկրորդ/Հայրենական պատերազմ, պատմական դեպքեր, պատմություն փոխող անհատներ և ոչ միայն: Մի խոսքով պատմությունը մետալով Sabaton խմբի ուղեկցությամբ:
-
Estão a faltar episódios?
-
Փոդքաստի այս էպիզոդը նվիրում ենք մաեստրո Արթուր Մեսչյանին: Հուսով ենք այսպես կկարողանանաք նրա արվեստը, կյանքը, ստեղծագործությունները հասանելի և հասկանալի դարձնել մեր սերունդների համար: Մաեստրոյի արվեստը չպետք է կորի ժամանակի ընթացքում, նրան միշտ և հավերժ պետք է լսել և սիրել:
-
Էպիզոդում կլսեք շատերիդ ապրած զգացողությունների, անձրևի չզգալու, առավոտվանից հրապարակում սպասելու, Շավոյին շնորհավորելու, զոնտիկների խանգարելու, օտաերկրացիների հետ համերգը լսելու և շատ ու շատ այլ բան մաների մասին:
-
Այս անգամ պատմում ենք թրեշ մետալի երեք գիգատների ` Metallica-ի, Megadeth-ի և Slayer-ի մասին։ Թե ինչպես Մասթեյնը դուրս եկավ Metallica-ից և ստեղծեց իր ոչ պակաս հզոր խումբը, Ինչպես Metallica-ն մեկը մյուսի հետևից անհաջող ալբոմներ թողարկեց և ինչու Slayer-ը ավարտեց կարիեռան փառահեղ ալբոմ թողարկելուց հետո։ Այդ ամենի մասին մեր փոդքասթի հերթական էպիզոդում։
-
Մեր հերթական էպիզոդում ես պատմում եմ բոլորիս շատ սիրելի The Beautified Project խմբի մասին։ Նրանց ալբոմների, համագործակցությունների և մրցանակների մասին։
-
Դարոն Մալաքյանը մեր ժամանակների ամենասիրված և տաղանդավոր կիթառահարներից է։ Այս Էպիզոդում կլսեք ամեն ինչ ձեր սիրելի երաժշտի մասին: Կենսագրություն, երաժտական կարիերա, System of a Down և Scars on Broadway- խմբերում կատարած աշխատանքի մասին։
-
Այս էպիզոդում ես պատմում եմ հայկական արմատներով վիրտուոզ ստեղնահար Դերեկ Շերինյանի մասին ։ Նրա կարիերայի, համագործակցությունների, սոլո ալբոմների և նախնիների պատմության մասին։