Bölümler
-
Արի՛ այս էպիզոդում վերադառնանք մեր մանկության առաջին քրաշների ու սիրելի բենդի պատմության էջերին։
-
Լամարը միակ երաժիշտն է, որը չի ստեղծագործում ոչ դասական, ոճ ջազ ոճում, ու այդուհանդերձ ունի Պուլիցերյան մրցանակ։
Այս էպիզոդում արի՛ սուզվենք Քենդրիք Լամարի երգերի, տեքստերի, կյանքի ու դրամաների մեջ։
-
Eksik bölüm mü var?
-
Ռեփի մասին խոսելիս անհնար է մոռանալ Ջեյ Զիի անունը։
Արի՛ տեսնեք՝ որտեղի՞ց է եկել Ջեյ Զին, ի՞նչ վտանգավոր անցյալ ունի, ու ինչպե՞ս է դարձել բոլոր ժամանակների ամենահայտնի ռեփերներից մեկը։
-
One Republic-ի հիթերին ողջ աշխարհն է ծանոթ, սակայն թե՛ բենդի, թե՛ նրանց երաժշտության պատմությունը քչերը գիտեն։ Ինչպե՞ս է ժամանակին համընթաց քայլող այս խումբը սկսել ու շարունակում գործել՝ մնալով հավերժ ակտուալ։
-
Աշխարհի ամենաայքոնիք արտիստներից եղել ու շարունակում է մնալ Բոբ Մարլին։ Այս էպիզոդում արի միասին բացահայտենք Բոբ Մարլիի գաղտնիքներն ու առեղծվածները։
-
Չորս աղջիկներից բաղկացած այս բենդը ոչ միայն Կորեայի հպարտություններից է, այլ նաև ողջաշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող այքըններից։ Արի՛ աշխարհի սիրելի գըրլբենդ Բլեքփինքին բացահայտենք տարբեր կողմերից։
-
Օլիվիա Ռոդրիգոն թեև ի սկզբանե դերասանուհի է եղել, հիմա վստահ քայլերով առաջ է գնում երաժշտական ոլորտում՝ մեկը մյուսի հետևից թողարկելով հիթեր։
Էպիկայի այս էպիզոդում արի՛ տեսնենք՝ որտեղի՞ց ծագեց Ռոդրիգոն ու ինչպե՞ս դարձավ Ամերիկայի նոր, բայց արդեն ամենալսված փոփ անուններից։
-
Արի՛ ընկնեք հիշողությունների գիրկն ու միևնույն ժամանակ բացահայտենք, թե ինչպես է հասարակ կյանքով ապրող այս երաժիշտը փոքրիկ հանճարից վերածվել Քանյե Ուեսթի։
-
Եթե 1900-ականներում ունեինք Շեր, ապա 2000-ականներում ունենք Դուա Լիպա։ Մեր ժամանակների դիսկո-փոփիամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Դուայի մասին այս էպիզոդում շատ բան կիմանաս։
-
Անհնար է դեկտեմբեր ամիսն անցկացնել առանց Մրայա Քերրի, քանի որ այս շրջանի ամենալսված երգն է նրա <All i want for christmas is you>-ն։
Էպիկայի այս էպիզոդի ընթացքում միասին պարզելու ենք՝ ինչպես է երգչուհին իր համառության շնորհիվ գրավել բարձունքներ։
-
Որքան էլ անհավատալի է թվում, բայց աշխարհի շատ աստղեր հայտնիության հասել ու հասնում են բազմաթիվ ձախողումներից հետո։ Այդ աստղերից է նաև Քեթի Փերրին։
Բազմաժանր այս երգչուհու երաժշտական ճանապարհորդության սկիզբն արի բացահայտենք միասին․ նրա պատմությունը, վստահ եմ, շատերիս կոգեշնչի։
-
Միայն մեծ անունները կարող են փոխել երաժշտական պատմության ընթացքը, ու հենց այդ անուններից էր Էլվիս Փրեսլին։
Էպիկայի այս էպիզոդում արի սուզվենք Էլվիս Փրեսլիի անծայր, երբեմն տխուր ու միշտ գունավոր աշխարհ։ Չէ՞ որ արքաների թողած ժառանգությունն իմանալ է պետք։
-
Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի հաջողության հասնելու պատմությունը թերևս ամենաոգեշնչող պատմություններից մեկն է։
Էպիկայի այս էպիզոդում արի թերթենք հազարավոր էջերից բաղկացած նրա կյանքի ամենատպավորիչ շրջաններից մի քանիսը, որպեսզի ևս մեկ անգամ տեսնենք՝ ինչպես են ծնվում արքաները։
-
Ամենախիզախ արտիստների մասին խոսելիս Մայլի Սայրուս անունն, իհարկե, առաջիններից է, որ ծագում է մեր մտքում։
Դեռ մանուկ հասակից ժամանակակից երիտասարդների կուռքը համարվող այս դերասանուհի-երգչուհին տարիների ընթացքում շատ է փոխվել, բայց մինչ օրս շարունակում է հայտնվել սկանդալների էպիկենտրոնում, թողարկել հիթեր, ու սահմանել թրենդներ ամբոխների համար։
Էպիկայի այս էպիզոդում արի միասին բացահայտենք անմոռանալի ձայնով այս երգչուհու մասին այնպիսի բաներ, որոնք գուցե նախկինում երբեք չեք լսել։
-
Եթե կա մեկն, ում ճակատագիրը հայտնիության առումով ամենաշատն է ժպտացել, ապա դա անկասկած երգիչ Ջասթին Բիբերն է։ Նրան անձնվիրաբար երկրպագում էին նույնիսկ, երբ տղան դեռ դեռահաս էր, անկաշկանդ ատում էին, անմոռաց նմանակում, նրա շուրջ անհավանական բամբասանքներ էին հորինում, ու ոտնահարում նրա անձնական սահմանները։
Էպիկայի այս էպիզոդում անցնելու ենք Ջասթին Բիբերի վատագույն էպիզոդների ու ամենալավ օրերի միջով․ վերադառնալու ես քո ամենասիրելի Բըլիբերյան օրեր։
-
ժամանակակից երիտասարդության երգացանկը դժվար է պատկերացնել առանց Արիանա Գրանդեի երգերի։ Բրուկլինում ծնված ու մեծացած այս երգչուհին ընդամենը 30 տարեկանում հասցրել է կոտրել բազմաթիվ սրտեր, սահմանել գրեթե նույնքան ռեկորդներ, գրանցել անհավանական երաժշտական ցուցանիշներ ու ունենալ սեփական բրենդը։
Նշածներս, սակայն, միայն նրա կյանքի փոքր մասն են։ Էպիկայի այս էպիզոդում կիմանաս անհավանական ձայնով այս երգչուհու ոչ միայն հաջողությունների, այլ նաև ձախողումների ու առավել քիչ հայտնի, բայց ամենահետաքրքիր փաստերի մասին։
-
Սթեֆանի Ջըրմանոտան դեռ վաղ տարիքից է որդեգրել նոր ես՝ ավելի համարձակ, վայրի ու անկանխատեսելի և այն կնքել Լեդի Գագա անունով։
Էպիկայի այս էպիզոդում կծանոթանաս ոչ միայն ալտեր-էգոյի՝ Լեդի Գագայի հետ, այլ նաև հենց այն Սթեֆանիի հետ, որը ստեղծել է նրան։
-
Բիլի Այլիշն իր արտասովոր ոճի ու ձայնի շնորհիվ դեռ դեռահաս տարիքում ռեկորդներ է սահմանել կարևորագույն հարթակներում։
Դրանց ու երգչուհու մասին այլ կարևոր ու հետաքրքիր փաստերին արի՛ ծանոթանանք մի քանի վայրկյանից։
-
21-րդ դարի ամենաինտրիգային ու հակասական երգիչներից է Մարշըլ Բրյուս Մեթըրս երրորդը։ Հիսունամյա այս ռեփերը, որը թվում է միշտ երիտասարդ է, փոթորկոտ մանկության ու աղքատ երիտասարդության միջով անցնելուց հետո կարողացել է դառնալ հիփ-հոփի ներկայիս արքան։
Այս էպիզոդում արի ժամանակի միջով հետ գնանք՝ տեսնելու համար՝ ինչպես է մանուկ ու երիտասարդ Մարշըլը, դժվար կյանք ապրելով, դարձել ներկայիս Էմինեմը։
-
Սրտաշարժ, անկեղծ, հզոր ու բաժանման թախիծով լի ադելյան երգերը, թվում է` շատերի մելամաղձոտ երգացանկերի անբաժան մասն են։
Էպիկայի այս էպիզոդում Ադելից ու Ադելի մասին դեռ շատ բան կսովորենք, այնպես որ, հարմար դիր ականջակալներդ, կամ բարձրացրու գաջեթիդ ձայնը, քանի որ ադելյան հնչյուններն անշուշտ չես ցանկանա բաց թողնել։
- Daha fazla göster